ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՄԱՌԱՆ ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ


XVII-XVIII դդ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.11.7

Գտնվում է Դալմայի այգու կենտրոնական մասում՝ ջրանցքի ձախ ափին։

Կառուցվել է XIX դարի սկզբին, երբ Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։

Ուղղանկյուն հատակագծով թաղակապ կառույց է՝ շարված տուֆի և բազալտի կիսամշակ քարերից՝ կավաշաղախով։ Պատերը ներսից սվաղված են եղել հարդախառն կավով (պահպանվել է մի փոքր հատված)։ Որմերում կան խորշեր։ Տանիքն ու հատակը հողածածկ են։ Կամարակապ մուտքը (117 սմ բացվածքով) գտնվում է հարավային կողմից։

Խորհրդային ժամանակաշրջանում ծառայել է որպես թունաքիմիկատների պահեստ։


Դալմայի այգիներ