ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԵՎ ՍՊԻՏԱԿԻ 1988 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻՆ


1990 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.108

Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան

Գտնվում է Կորյունի փողոց 15 հասցեում: Կառուցվել է նախկին Գյուղատնտեսական ինստիտուտի հանրակացարանների շենքի բակում՝ ուսանողների հանգանակությամբ: Նվիրված է Հայոց ցեղասպանության և 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերին ու Հայրենական մեծ պատերազմում (1941-1945) զոհվածներին:

Ուղղանկյուն ցածր հարթակին տեղադրված պատվանդանին ուղղաձիգ կանգնեցված հուշասյունն ունի հորինվածքային համաչափ լուծում. հատած եռանկյունու տեսք ունեցող հուշապատերը միավորվում են կենտրոնական առանցքով ձգվող մեծ, պարզ խաչի միջոցով: Հուշապատերին փորագրված է.


   ՀԱՅՈՑ                 ՄԵԾ ԵՂԵՌՆ 1915

   ԶՈՀԵՐԻ               ՊԱՏԵՐԱԶՄ

   ՀԻՇԱ -                  1988  ԵՐԿՐԱՇԱՐԺ:

   ՏԱԿԻՆ


Վերին աջակողմյան հատվածում պատկերված են պարզ խաչեր: Կոթողը թեթևացնում են մեծ խաչի ստորին թևի երկու կողմերում ստեղծված եռանկյունաձև բացվածքները: Պատվանդանը ձևավորված է փոքր զույգ ցայտաղբյուրներով (չեն գործում): Կերտված է մոխրագույն բազալտից: Աչքի է ընկնում վեհությամբ ու պարզությամբ:

 

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Կորյունի փող. 15