ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ (ՀՕԿ-ի)


1928 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.17

Գտնվում է Աբովյան փողոց 29 հասցեում՝ թաղամասի խորքում:

Նախագիծը  բերվել է արտասահմանից, գծագրերի վրա նշված է «Վարպետ Գարեգին» անունը:

Սկզբնական նախագծով տունը երկհարկանի էր, շինարարության ընթացքում ավելացվել է երրորդ հարկը: Շենքի առջև նախատեսված էր կառուցել ակումբ, որը սակայն չի իրականացվել:

Այս տանն են ապրել հայ մշակույթի անվանի գործիչներ երգահան Սպիրիդոն Մելիքյանը, դերասաններ Միքայել Մանվելյանն ու Արման Կոթիկյանը, գրողներ Դերենիկ Դեմիրճյանը, Նաիրի  Զարյանը, Վահան Միրաքյանը: Շենքի առջև տեղադրված է Դ. Դեմիրճյանին նվիրված հուշասյուն (1977 թ., մոխրագույն գրանիտ, ճարտարապետ՝ Ռազմիկ Ալավերդյան), իսկ անվանի գրողի բնակարանը 1977-ին վերածվել է տուն-թանգարանի:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Աբովյան փող. 29