ՏՈՒՐԵՐ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ
Հյուսիսային պողոտան Երևանի ամենամարդաշատ և սիրված վայրերից է։
Երեկոյան Հյուսիսային պողոտան լեփ-լեցուն է մարդկանցով, կյանքով և էներգիայով, ինչը զարմանալի չէ, քանի որ այն, լինելով հետիոտնային փողոց, միմյանց է կապում Երևանի կարևորագույն 2 հրապարակաները՝ Հանրապետության և Ազատության (Օպերա)։
Պողոտան իր անվանումը ստացել է Հանրապետության հրապարակից դեպի հյուսիս ձգված լինելու շնորհիվ։ Մինչ 20-րդ դարի ավարտը Հյուսիսային պողոտայի տեղում կիսախարխուլ շինություններ ու միահարկ տներ էին։ Գրեթե մեկ դար անց կառուցվեց Հյուսիսային պողոտան, որը շատ արագ դարձավ Երևանի բանուկ հատվածներից և բիզնես-կենտրոններից մեկը:
Հյուսիսային
պողոտայի սկզբնամասում 2021 թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի
օրը տեղադրվել է աշխարհահռչակ հայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի (1933-2019) «Քայլող մարդը» քանդակը:
Մի
քանի րոպե է պահանջվում պողոտայով Հանրապետության հրապարակից Ազատության հրապարակ հասնելու
համար։ Բրենդային խանութների սիրահարները կարող են գտնել այստեղ այն ամենը, ինչ փնտրում
են՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, օծանելիք: Հյուսիսային պողոտայում նաև բջջային հեռահաղորդակցության
օպերատորներն ունեն խանութ-կենտրոններ։
Հյուսիսային
պողոտայի գործնական կյանքի եռուզեռը իր տեղը զիջում է երեկոյան ժամանցին․ սրճարաններն ու ռեստորանները լցվում են այցելուներով,
մարդիկ զբոսնում են լայն փողոցով, նստում նստարաններին՝ հետևելով ծավալվող անցուդարձին։
Ամառային տաք երեկոներին այստեղ կհանդիպեք փողոցային երաժիշտների, մնջախաղացների, նկարիչների
և այլ ստեղծագործ մարդկանց:
Մեկնելու վայրը՝
Հյուսիսային պողոտա՝ Թումանյան փողոցից
Ժամանման վայրը՝
Հյուսիսային պողոտա՝ Հանրապետության հրապարակի մոտ
Գործունեության ժամանակահատվածը՝
Ամբողջ տարին