ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՔԱՆԴԱԿ «ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴԸ»
2021 թ.
Քանդակագործ՝ Արտո Չաքմաքչյան
Ձուլման աշխատանքները՝
քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի
«Քայլող մարդը» քանդակը աշխարհահռչակ հայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանն (1933-2019) ստեղծել է դեռևս 2006 թ.: Երևանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում տեղադրվել է 2021 թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի օրը:
Քանդակը տեղադրելու որոշումը Երևանի ավագանին ընդունել է 2019
թ. դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում: Մեկ տարի անց ձուլման և մոնտաժման աշխատանքներն
ավարտվել են: Սակայն քանդակի տեղադրումը հետաձգվել է Կովիդ-19 համավարակի և Արցախյան
44-օրյա պատերազմի պատճառով:
«Քայլող մարդը» պատրաստված է բրոնզից, բարձրությունը 3.8 մ
է: Մարդը գլխիկոր է, մտազբաղ,
կարծես ամբողջ աշխարհի բեռն է վերցրել իր ուսերին, քայլում է գետնից կտրված:
Հեղինակի մեկնաբանությամբ՝ քանդակը խորհրդանշում է այսօրվա Հայաստանը: Արդեն արված քայլը
մեր շարժումն է, պատվանդանի շարունակությունը (դատարկ)՝ այդ շարժման պոտենցիալը, արվելիք հաջորդ քայլը՝ տարածությունը:
Ա. Չաքմաքչյանի ստեղծագործություններից է նաև «Արուս» քանդակը,
որը տեղադրվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտի բակում, 1968 թ. (Մարգարյան փողոց, 2),
երբ անվանի քանդակագործը Խորհրդային Հայաստանից դեռ չէր տեղափոխվել Կանադա:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան