ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀՆՁԱՆ N 3 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ
XIX դ.
Պետ. ցուցիչ՝ 1.7.11.4
Գտնվում
է Դալմայի այգիների արևելյան մասում՝ սարալանջի ստորոտին։
Կառուցվել
է XIX դարում, երբ Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք
վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն
ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։
Հնձանն
ունի ուղղանկյուն հատակագիծ։ Պահպանվել են կիսաքանդ պատերը՝ կավածեփի մնացորդներով,
ինչպես նաև թաղակապ ծածկի արևելյան հատվածը։ Մուտքերը երկուսն են՝ հարավային կողմից,
որոնցից արևելյանը կամարակապ է։ Հյուսիսային պատում կան կամարակապ խորշեր։ Սրահը հետագայում
միջնորմով բաժանվել է երկու մասի։ Կառուցված է անմշակ քարերից, իսկ թաղը՝ աղյուսաչափ
մշակված տուֆից։
Արևմտյան
կողմում պահպանվել են կցակառույցների (մառան, բնակելի սենյակ) ավերակներ։