ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ


2004


Ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Ռոմիկ Մարտիրոսյան

Կոնստրուկտոր՝ Հենզել Հակոբյան, կառուցապատող՝ Գագիկ Գալստյան

ՀՀ պետական մրցանակ՝ 2007


Շենքը գտնվում է Արգիշտի փողոցում:

Երևանի քաղաքապետարանի նոր վարչական շենքի շինարարությունը սկսվել է 1984 թ՝ ԽՍՀՄ կառավարության որոշմամբ, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով և շարունակվել մինչև 1991 թ, ապա դադարեցվել երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։ Շենքը վերանախագծվել է 2003 թ՝ պահպանելով հեղինակային գաղափարը և հարմարեցվելով ժամանակակից պահանջներին: Շինարարությունն ավարտվել է 2004 թնոյեմբերի 26-ին։ Նախնական քառահարկ նախագծի փոխարեն կառուցվել է հինգհարկանի շենք՝ վերանախագծված 47 մ բարձրությամբ աշտարակով, ընդհանուր 13,5 հազար մ² մակերեսով, որի մի հատվածը տրամադրվել է Երևանի պատմության թանգարանին։

Շենքը կառուցված է ազգային ճարտարապետության ավանդույթներով, նարնջագույն սրբատաշ տուֆից, և աչքի է ընկնում հարուստ հարդարանքով՝ ռելիեֆային քանդակներով, Կենաց ծառի և Երևանի հատակագծի պատկերներով, ինչպես նաև Հայաստանի մայրաքաղաքների անուններով փորագրված սյուներով։


Արգիշտի փող. 1