ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՆԱՀԱՆԳԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ԵՎ ՄԱՍՆԱՇԵՆՔ
1876, XIX դ. վերջ - XX դ. սկիզբ
Շենքը
գտնվում է Հանրապետության փողոցում։ Բաղկացած է իրար հարող երկու մեծ ու փոքր ծավալներից,
որոնք միմյանց նման չեն ո՛չ հատակագծային կառուցվածքով, ո՛չ ծավալատարածական հորինվածքով
և ո՛չ էլ ճակատների ու ինտերիերի դեկորատիվ հարդարանքով։
1853
թ. Երևանի քաղաքային խորհուրդը 25 տարի ժամկետով վարձակալել է Հաջի Աբաս Քյալբալայ
Աբդու Հուսեին-օղլու փոքրիկ, հողաշեն տունը՝ տարեկան վճարելով 600 ռուբլի։ Շենքը բաղկացած
էր 9 սենյակից, 2 նախասենյակից և ցախանոցից։
1876
թ. հողաշեն շինությունը քանդվել է, և կառուցվել է ներկայիս փոքր, միահարկ, ցածր, սև
տուֆե մասնաշենքը՝ որպես Պարսից հյուպատոսի աշխատասենյակ (1876–1920)։
XIX–XX
դդ. սահմանագծին փոքր մասնաշենքին կցվել է Վասիլի Միրզոյանի նախագծով կառուցված Նահանգական
վարչության նարնջագույն տուֆից շարված երկհարկանի մեծ շենքը (ձախից), իսկ աջ կողմից՝
Ֆոն դեր Նոննեի եկամտաբեր տները։
Հայաստանում
խորհրդային կարգերի հաստատումից հետո տարածքը տրամադրվել է Հայ օգնության կոմիտեին։
1924
թվականից այստեղ գործել է կուսակցական երեկոյան բարձրագույն դպրոց։ 1928 թ. ճարտարապետ
Ալեքսանդր Թամանյանն Իտալիայում պատվիրել է հոյակապ ջահ, որը մինչ օրս կախված է մասնաշենքի
առաստաղից։ Տարածքը շուրջ 18 տարի եղել է ռազմական դատախազի նստավայրը, ապա մի քանի
տարի դատարկ է մնացել։
1964
թ. տարածքը տրամադրվել է նորաստեղծ Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությանը
(հետագայում՝ դաշնություն, 2020 թվականից՝ «Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման
հայկական ընկերություն)։ Մասնաշենքը տասնամյակներ շարունակ եղել է ընկերության նախագահի
աշխատասենյակը։
Նահանգական
վարչության շենքը երկհարկանի, մեծ կառույց է։ Ունի ուղղանկյուն հատակագիծ։ Սենյակները
բաժանված են միջանցքով։ Փոքր մասնաշենքի հետ կապվում է միջանցքի աջ կողմում բացվող
մուտքով։
Ուղղանկյուն
հատակագծով հյուպատոսական փոքր մասնաշենքն ունի մեկ սենյակ և երկու խորշ։
Ի
տարբերություն մեծ շենքի զուսպ դեկորատիվ ձևավորման՝ մասնաշենքի ճակատի դեկորատիվ հարդարանքն
իր նմանը չունի Երևանում պահպանված XIX–XX դ. սկզբի ճարտարապետական հուշարձանների շարքում։
Նրա գեղարվեստական լուծման հիմնական մոտիվը զույգ պատուհանների վերնամասում քանդակված
վարդյակն է՝ հարդարված հյուսկեն զարդամոտիվներով։ Ինտերիերը զարդարում են հայելանման
ապակուց շթաքարերը և որմնանկարները։ Վերջիններս կատարվել են հայ վարպետների կողմից՝
հայկական և պարսկական զարդամոտիվների համադրությամբ։ Վերականգնվել են 1949, 1974 և
2016 թվականներին։
Կրող
պատերը տուֆից են՝ շարված շաղախով։ Հիմնական երկհարկանի ծավալը նարնջագույն տուֆից
է, փոքր մասնաշենքը՝ սև տուֆից։ Փողոցահայաց ճակատները շարված են սրբատաշ քարով։ Ծածկերը
հարթ են, փայտե։ Տանիքը թեք է։