ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Հայաստանի Պատմության Թանգարան


Հայաստանի պատմության թանգարանի առաքելությունն է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը:


360 վիրտուալ շրջագայություն թանգարանով 

Հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է Ազգագրական - մարդաբանական թանգարան - գրադարան: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորվել է Կովկասիհայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:

Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու` ամբողջացնելով Հայաստանի` նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու պատմությունը:


ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


(!) Հայաստանի պատմության թանգարանում ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված թանգարանի մուտքը ժամանակավոր փակ է:

Այժմ գործում է «Դրվագներ ինքնության․ ՏԱՐԱԶ» ցուցահանդեսը կառավարության թիվ 2 շենքում (թանգարանի հարևանությամբ՝ Հանրապետության հրապարակ), որը դիտելու համար կարող եք ձեռք բերել մուտքի տոմսեր տեղում, ինչպես նաև առցանց։

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Հանրապետության հրապարակ 4
+37455 520 691, +37411 547 363