ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Հայաստանի բնության պետական թանգարան
Թանգարանը արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը:
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանը հիմնադրվել է մայրաքաղաք Երևանում 1952 թվականին: Այն ԽՍՀՄ տարածքում գործող բնության 8 համալիրային թանգարաններից մեկն էր հանդիսանում: Թանգարանի հիմնական նպատակը բնակչության բնապահպանական դաստիարակությանը և բնապահպանական կրթությանը նպաստելն է, ինչպես նաև բնապահպանական քարոզչություն իրականացնելը: Թանգարանը ներկայացնում է Հայաստանի ինքնատիպ բնությունն ու կենդանական աշխարհը, ֆկորայի ու ֆաունայի հազվագյուտ տեսակներ վայրի կենդանիների խրտվիլակներ: Ցուցասրահներում, որտեղ ներկայացված ցուցանմուշները յուրօրինակ հանրագիտարան են յուրաքանչյուր այցելուի համար, հնարավորություն են ընձեռում պատկերացում կազմելու Հայաստանի աշխարհագրական դիրքի, ռելիեֆի, երկրաբանական կառուցվածքի, կլիմայական պայմանների մասին:
Թանգարանում ներկայացված է նաև ակվարիումային ձկնատեսակների մշտական գործող ցուցադրություն, որտեղ այցելուները կարող են տեղեկություններ ստանալ տվյալ ձկնատեսակի և նրա խնամքի վերաբերյալ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երեքշաբթի-ուրբաթ՝ 10:30-16:30
Շաբաթ և կիրակի` 10:30-16:00
Երկուշաբթի՝ փակ
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ - 500 դրամ
Երեխաներ - 300 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն - 2000 դրամ
Օտար լեզուներ / ռուսերեն , անգլերեն/ – 2500 դրամ