ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՔԱՆԱՔԵՌԻ ԾԽԱԿԱՆ ԴՊՐՈՑ
1910-ական թթ.
Պետ. ցուցիչ՝ 1.12.3
Գտնվում է Քանաքեռի 6-րդ
փողոց, 29 հասցեում։ Փողոցից սահմանազատված է ցանկապատով։ Երևանի շրջագծի մեջ գտնվող
XIX դ․ վերջի-XX
դ․ սկզբի
կրթական կարևոր օջախներից է։ Հիմնադրվել է 1864 թ․։ Շենքը կառուցվել է
1910-ական թթ․։ Գործել է մինչև խորհրդային շրջանը։ Հետագայում ծառայել է որպես
գյուղատնտեսական իրերի և մթերքի պահեստ։ Նորոգվել և բարեկարգվել է Մայր Աթեռ Սուրբ
Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության ջանքերով։ Այժմ շենքում գործում
է Քանաքեռի մանրանկարչության դպրոցը։
Ուղղանկյուն հատակագծով,
միահարկ շինություն է։ Չափերն են՝ 38.8 x 19.9 մ: Երկայնական առանցքով ձգվող միջանցքի
երկու կողմում տեղակայված են դասասենյակները։ Աստիճաններով մուտքը բացված է գլխավոր՝
արևմտյան ճակատից։ Վերջինս երեսապատված է սրբատաշ տուֆով և առանձնանում է սվաղված մյուս
պատերի ֆոնի վրա: Նրա համաչափ կառուցվածքը բաժանված է կողային ջլատումներով և կենտրոնական
ելուստով: Ռուստով երիզված ուղղանկյուն բացվածքներն ունեն զույգերով խմբավորվածություն.
մեկական՝ ջլատումների միջև, երկուական՝ մուտքից աջ և ձախ: Ճակատն ավարտվում է լակոնիկ
քիվով:
Ենթարկվել է փոխոխությունների։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան