ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


XIX դ. վերջ – XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1.6.200.5

Տունը գտնվում է Տիգրան Մեծի (նախկինում՝ Հին Կազարմայի, ապա՝ Հոկտեմբերյան) պողոտա 13 հասցեում՝ թաղամասի պարագծային կառուցապատման մեջ:

Երկհարկ է, ունի թևերի անհավասար երկարությամբ П-աձև հատակագիծ: Գլխավոր ճակատն արևմտյանն է՝ պողոտայի կողմից: Սենյակները գլխավոր մասնաշենքի ուղղանկյան մեջ (32.9 x 13.5 մ) ունեն երկշար դասավորություն: Այստեղ է առանձնատան բակ տանող երթանցը: Դեպի պողոտա են դուրս գալիս բարձակային երեք պատշգամբ: Պատուհաններն ուղղանկյուն են, վերևինները եզերված են շրջակալներով, հարդարված են ձևավոր բարձակներով և աղեղնաձև ճակտոններով, իսկ պատուհանատակի պատերն ունեն երկրաչափական զարդաքանդակներ: Կիսաշրջանաձև, կամարակապ բացվածքներն ընդգծում են պողոտայից դեպի շենք և բակ տանող ելումուտի ուղղությունը: Մուտքն ընդգծում են կախովի պատշգամբը և եռանկյունաձև ճակտոնը, որն առաջ է եկած պատի հարթությունից և բարձրանում է պսակող քիվի վերևում: Ճակատի դեկորատիվ հարդարանքն են կազմում բարձրաքանդակներով զարդարված որմնախոյակներով հարթ որմնասյուները, գոտիները, պարապետի սալերը, քիվի և ճակատի դենտիկալները:Պատշգամբներն ունեն մետաղե ճաղեր: Գլխավոր ճակատը երեսպատված է սև տուֆով: Ծածկերը հարթ են, փայտից:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան




Տիգրան Մեծի պող. 13