ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՋՐԱՆՑՈՒՅՑ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ
1950
Պետ. ցուցիչ` 1.6.156
Ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան
Կոնստրուկտոր՝ Գ. Եղյան
Կառուցված է Հաղթանակ կամրջից
ոչ հեռու՝ Հրազդան մարզադաշտից ներքև՝ ձորում: Հնգաթռիչք է: Ջրատարի ողջ երկարությամբ
ձգվում է քանդակազարդ քիվը:
Պատերի
հարթությունների վրա՝ թռիչքների միջև, կան կլոր, տրամատված բացվածքներ՝ պատուհաններ։
Շինությունն օրգանապես հյուսվում է Հրազդանի կիրճը շրջապատող տարածության հետ և օգտագործվում
է նաև որպես հետիոտնային կամուրջ։
Ջրանցույցը
երեսապատված է կոպտատաշ մոխրագույն բազալտով։ Շրջանաձև կամարներն ունեն սրբատաշ բազալտից
նուրբ տրամատներ։ Չափերն են՝ 100 × 5 մ։
Խորհրդահայ
ճարտարագիտական կառույցներից է՝ կատարված բարձր մակարդակի ճարտարապետական-գեղարվեստական
լուծումներով։
Հրազդան գետի վրա