ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1.6.200.4

Տունը գտնվում է Տիգրան Մեծի պողոտայում։

Նախնական հորինվածքը ներկայացնում է ուղղանկյուն հատակագծով միահարկ շինություն, որը բաղկացած է միջանցքի շուրջ երկշար դասավորված սենյակների համակարգից։ Գլխավոր ճակատն ուղղված է արևմուտք։ Ճակատի հարթությունը ջլատված է վեց ուղղանկյուն բացվածքներով, որոնցից ձախակողմյան երրորդը մուտքն է։ Բացվածքներն եզերված են եզրակալներով։ Հարդարանքի տարրերից է ատամնաշարով ձևավորված քիվը։ Ճակատն իրականացված է սև սրբատաշ տուֆի շարվածքով։ Ծածկը փայտյա է, տանիքը՝ թիթեղյա։

1950-ական թվականներին հյուսիսային ճակատին ավելացվել է կցակառույց, ինչպես նաև կառուցվել է տան երկրորդ հարկը։


Տիգրան Մեծի պող. 11