ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ


1942 թ.


Պետ ցուցիչ՝ 1643

Ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան

Գտնվում է Մաշտոցի պողոտայի, Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած թաղամասում՝ Մ Մաշտոցի պողոտա թիվ 48 հասցեում։ Նախագծի հեղինակ՝ ՀԽՍՀ արվեստի վաստա­կավոր գործիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի գլխավոր ճարտարապետ (1937-1951) Մարկ Վլադիմիրի Գրիգորյան (1900-1978): Նախագծումն սկսվել է 1937 թ.: Շինարարությունն ավարտվել է 1942 թ.:

Շենքը քառահարկ է: Հիմնական ծավալը Մաշտոցի պողոտայի, մյուսները` Մոսկովյան և Իսահակյան փողոցների վրա են։ Բնակելի են 2-4-րդ հարկերը: Բաղկացած է 52 բնակարանից։ Օգտագործված են դասական ոճին բնորոշ տարբեր ճարտարապետական հնարքներ: Շինանյութը՝ գորշ բազալտ, վարդագույն ֆելզիտ:

Շենքի առաջին հարկում էր գտնվում երևանցիների սիրված սրճարաններից մեկը՝ «Միջանցահովիկ»-ը (Сквознячок): Այստեղ էին նաև արվեստի աշխատողների տունը, «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրությունը:

Կառուցվել է դերասանների և արվեստի աշխատողների համար։ Այստեղ են ապրել  հայ բեմի ականավոր վարպետներ և մշակույթի գործիչներ: Շենքի ճակատներին ամրացված են Հրաչյա Ներսիսյանին, Շարա Տալյանին, Վավիկ Վարդանյանին, Դավիթ Մալյանին, Գուրգեն Գաբ­րիելյանին, Աշոտ Սաթյանին, Միքայել Մալունցյանին, Վաղարշ Վաղարշյանին, Ավետ Ավետյանին, Ս Ստեփանյանին նվիրված հուշատախտակներ: 

Դերասանների տունը 1930-1950-ական թթ. Երևանի հետաքրքիր կառույց­ներից է: 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Մաշտոցի պող. 48