ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը հայկական կոնյակի արտադրության առաջատար ընկերություն է, որն հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք։ Այն արտադրում է հայկական հայտնի կոնյակի մի քանի տեսակներ, այդ թվում` «Նոյ» և «Առասպել»։ Գործարանը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում`զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը։ Շենքը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։
Կոմբինատի պատմական տարածքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում թանգարանը, որտեղ տեղեկություններ են պահպանվում կոմբինատի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած տաղանդավոր մարդկանց մասին, ինչպիսիք են Ն. Թաիրյանը, Ն. Շուստովը, Մ. Սեդրակյանը, Մ. Մուսինյանցը, Կ. Սիլչենկոն: Թանգարանում ներկայացված է կոմբինատում հայտնաբերված և պահպանված նրանց անձնական գույքը:
Բիբլիական Արարատը միշտ եղել և մնում է հայոց բազմադարյա պատմության «լուռ վկան»: Հայ ժողովրդի համար Արարատն օրհնված լեռ է: Այն հայրենիքի խորհրդանիշն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամեն մի հայի համար: Կոմբինատի թանգարանում տեղադրված է գոռելիեֆ՝ Հովհաննես Այվազովսկու՝ «Նոյն իջնում է Արարատից» կտավի մոտիվներով:
1827թ. հոկտեմբերին գեներալ Ի. Պասկևիչի գլխավորած ռուսական զորքերի օգնությամբ Հայասատանի մի մասն ազատագրվեց պարսկական լծից: Դեռևս 1822թ.-ին ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը ստանձնել էր Կովկասի ռուսական զորքերի դիվանագիտական մասի քարտուղարի պաշտոնը: Այդ ժամանակահատվածում նրա «Խելքից պատուհասը» պիեսի բեմադրությունն արգելված էր Ցարական կայսրության կողմից, քանի որ պիեսում քննադատվում են ռուսական հետամնաց ազնվական բարքերը: Երբ պատերազմից հետո՝ 1827թ.-ին, Գրիբոյեդովն այցելեց Էրիվանի բերդ, ռուս սպաներն անակնկալ մատուցեցին նրան՝ բերդի Դալմահան պատի տակ նրա պիեսի շատ սպասված բեմադրությամբ: Դերերում խաղացին հենց իրենք՝ ռուս սպաները, իսկ կանանց դերերում երիտասարդ զինվորներն էին: Ի հիշատակ այս յուրօրինակ իրադարձության՝ թանգարանում տեղադրված է բեմականացման գոռելիեֆը:
Թանգարանում առանձին տեղ է զբաղեցնում տեղեկատվությունը՝ կոմբինատի նոր պատմությունը կերտողի՝ Գագիկ Ծառուկյանի մասին: Այնտեղ ներկայացված են նաև կոմբինատի նորանոր նվաճումների մասին փաստող տվյալներ, որոնց ձեռնարկությունը հասել է վերաբացման օրվանից սկսած ամենօրյա և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ աշխատակազմի շնորհիվ:
Արգիշտի փող. 9
+37477 036 311