ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Շառլ Ազնավուրի տուն-թանգարան


Ֆրանսահայ ամենահայտնի և սիրված երգիչ, կոմպոզիտոր, երգահան, դերասան, դիվանագետ Շառլ Ազնավուրը երգարվեստի աշխարհում ուրույն մեծություն է:


«Ազնավուր» կենտրոնի ստեղծումը խոշոր նախագիծ է, որի վրա անձամբ Շառլ Ազնավուրն է աշխատել իր կյանքի վերջին երկու տարիներին։ Այն տեղակայված է Երևանում՝ Կասկադի բարձունքի վերին հատվածում։ Այստեղ կազմակերպվում են կրթական և մշակութային միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, կոնֆերանսներ։

Գործում է ինտերակտիվ թանգարան, որի 10 սրահներում ներկայացված են Շառլ Ազնավուրի կյանքի ամենաէական փուլերը՝ ընտանիքի պատմությունից մինչև համաշխարհային ճանաչում։ Բաժինները ներկայացված են աուդիոգիդի միջոցով՝ հենց Ազնավուրի ձայնի ուղեկցությամբ, ինչպես նաև տրամադրվում են բազմապիսի ֆունկցիոնալ հնարավորություններ նոր երգեր ստեղծելու և մշակելու համար: 

Ազնավուր կենտրոնում գործում է նաև կրթական և մշակութային կենտրոն՝ կենտրոնանալով երեք ոլորտների՝ կինոարվեստի, երաժշտության և ֆրանսերենի վրա: Այստեղ անցկացվում է նաև ֆրանսերենի ուսուցում, որտեղ դասավանդման դասական եղանակին զուգահեռ կիրառվում է  ֆրանսերենի յուրացման նոր մեթոդ՝ Ազնավուրի երգերի տեքստերի և երաժշտության օգնությամբ։ 



Վերին Անտառային փող. 192