ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
«Ագուլեցի» տուն-թանգարան և արտ-սրճարան
Նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում ցուցադրվում են բացառիկ ազգագրական նմուշներ, որոնք օգտագործում էին հայերն իրենց կենցաղում։
Տունը,
որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին,
նրա ընտանիքի անդամների (ամուսինը քանդակագործ Յուրի Սամվելյանն է) նախաձեռնությամբ
և «Ագուլեցի» հիմնադրամի աջակցությամբ 2019 թ. դարձել է թանգարան:
Լուսիկ
Ագուլեցու հավաքածուն ժամանակի ու տարածության յուրօրինակ խաչմերուկ է: Ագուլեցին տարիներ
շարունակ մոռացությունից ու կորստից փրկել և նոր կյանք է տվել մշակութային տարբեր
արժեքների: Նա սեփական օրինակով ձևավորեց տարազ կրելու մշակույթ՝ ստեղծելով տոնածիսական
մշակույթի յուրատիպ հավաքածու, որը եզակի է Հայաստանում։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Լուսիկ Ագուլեցու թանգարանում ցուցադրված են հայկական և տարբեր տարածաշրջանների ժողովուրդների մշակութային արժեքներ ներկայացնող ցուցանմուշներ՝ հնատիպ իրեր, կահույք, կահ-կարասի, խեցեղեն, գորգեր, գրքեր, զարդեր և այլն, որոնք օգտագործում էին հայերն իրենց կենցաղում։ Հատկանշական է այն, որ բոլոր իրերը ձեռք են բերվել հայ ընտանիքներից։
Տուն-թանգարանին կից գործում է արտ-սրճարան,
որտեղ ներկայացված են հայկական մշակույթի կարևոր մաս կազմող խոհանոցն իր ամբողջ հարստությամբ
ու բազմազանությամբ: Այստեղ հյուրերին առաջարկում են նաև ուտեստներ Ագուլեցու ընտանեկան բաղադրատոմսերից։
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Թանգարան
Երկուշաբթիից կիրակի՝ 12:00-19:00
Սրճարան
Երկուշաբթիից կիրակի՝ 11:00-22:00
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ - 1500 դրամ
Դպրոցականներ - 700 դրամ
Ուսանողներ, թոշակառուներ - 1000 դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ - 2500 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Հայերեն - 3000 դրամ
Օտար լեզուներ – 4000 դրամ
ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ
Ցորենով կենաց ծառի հյուսում – 1500/2500 դրամ
(անհատական/20+ խմբեր)
Կտորե պայուսակի վրա նկարչություն – 6000/7000
դրամ (անհատական/20+ խմբեր)
Խեցեգործություն - 7000 դրամ
Թելերով տիկնիկի պատրաստում – 5000/6000 դրամ (անհատական/20+
խմբեր)
Թելերով ճակատանոցի պատրաստում- 1500/2500 դրամ
(անհատական/20+ խմբեր)
Բարեկենդանի դիմակների պատրաստում -
2000/2500 դրամ (անհատական/20+ խմբեր)
Գիպսե ձվերի վրա նկարչություն - 2500 դրամ
Խաղ-ծանոթություն ծեսերին - 500/1000 դրամ (հայերեն/օտար լեզուներ)
Ազգային երգերի ուսուցում կիթառով – 30 000
դրամ
Դասական երաժշտություն և կատարում – 70 000
դրամ
Բոլոր նյութերը տրամադրում
է թանգարանը:
ՍՆՆԴԱՅԻՆ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ
Գաթայի պատրաստաում գաթանախշի օգնությամբ –
1500/2500 դրամ
Ասիլ - վասիլների պատրաստում (ծիսական տիկնիկներ
խմորից) – 1500/2000 դրամ
Տոլմա - 6000 դրամ
Վանա մշոշ - 3500 դրամ
Թոփիկ - 3500 դրամ
Ագուլիսյան - 6000 դրամ
Ղափամա - 3500 դրամ
Խուրջին – 6000 դրամ
Թոնրի լավաշի թխում (պանիր,վարունգ, լոլիկ)
- 3500 դրամ
ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ
Մեկ տարազի տրամադրումը թանգարանի տարածքում
մեկ ժամվա համար – 15 000 դրամ (առանց լուսանկարչի ծառայության):
Տրամադրվում է նաև լուսանկարչի ծառայություն՝
ըստ ցանկության: