ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
ԱՐԱՐԱՏ թանգարան
Բացահայտեք Ձեզ համար զարմանալի մի աշխարհ, որտեղ միահյուսվում են պատմությունն ու այժմեականությունը, ավանդույթներն ու փորձարարությունը, բնության շռայլությունը և ստեղծագործական կիրքը:
ԱՐԱՐԱՏ թանգարանն ավելին է, քան ուղղակի վայր: Այն Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ ARARAT լեգենդար հայկական կոնյակը բացահայտելու բացառիկ հնարավորություն է:
Այցելելով թանգարան` կբացահայտեք ARARAT-ի աշխարհը՝ դարավոր պատմությունը, ստեղծման վարպետությունը և նոր եզրերը: Շրջայցը ընդգրկում է այնպիսի բացառիկ վայր, ինչպիսին Երևանի կոնյակի գործարանի հնացման մառանն է, որտեղ տասնամյակներ շարունակ կատարվում է կոնյակի սպիրտների հնացման գործընթացը: Շրջայցերն ավարտվում են համտեսով, որի ընթացքում ներկայացվում է ARARAT կոնյակների օրգանոլեպտիկ հարստությունը և համտեսի ծիսակարգի ողջ գեղեցկությունը:
ԱՐԱՐԱՏ թանգարանն առաջարկում է շրջայցի համար հետևյալ լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն: Շրջայցը հնարավոր է ավարտել գնումներ կատարելով ԱՐԱՐԱՏ թանգարանի մասնագիտացված խանութից, որտեղ մշտապես կարող եք գտնել հատուկ առաջարկներ:
Թանգարանը տեղակայված է Երևանի կոնյակի գործարանի վեհաշուք շենքում, որը պատկերավոր կերպով վեր է խոյանում քաղաքի արևելյան մուտքի մոտ և համարվում է մայրաքաղաքի ճարտարապետական խորհրդանիշներից մեկը:
Տարեկան ունենալով տասնյակ հազարավոր այցելուներ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՐԱՐԱՏ թանգարանը Երևանի ամենահայտնի թանգարաններից է և հանդիսանում է Հայաստանում այցելության ամենասիրված վայրերից մեկը: ԱՐԱՐԱՏ թանգարան այցելել են տարբեր երկրների ավելի քան 30 նախագահներ, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ, աստղեր և հանրաճանաչ անձինք, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Ջորջ Քլունին, Ջոն Մալկովիչը և շատ ուրիշներ:
2018 թվականից սկսած՝ ARARAT թանգարանը հանդիսանում է ICOM (International Council of Museums)-ի անդամ:
Շրջայց ամրագրելու համար զանգահարեք՝ +37410540 000 համարով, գրեք museum@pernod-ricard.com հասցեին կամ այցելեք կայքէջ: