ՏՈՒՐԵՐ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ


Հյուսիսային պողոտան Երևանի ամենամարդաշատ և սիրված վայրերից է։

Card image cap

Երեկոյան Հյուսիսային պողոտան լեփ-լեցուն է մարդկանցով, կյանքով և էներգիայով, ինչը զարմանալի չէ, քանի որ այն, լինելով հետիոտնային փողոց, միմյանց է կապում Երևանի կարևորագույն 2 հրապարակաները՝ Հանրապետության  և Ազատության (Օպերա)։

Պողոտան իր անվանումը ստացել է Հանրապետության հրապարակից դեպի հյուսիս ձգված լինելու շնորհիվ։ Մինչ 20-րդ դարի ավարտը Հյուսիսային պողոտայի տեղում կիսախարխուլ շինություններ ու միահարկ տներ էին։ Գրեթե մեկ դար անց կառուցվեց Հյուսիսային պողոտան, որը շատ արագ դարձավ Երևանի բանուկ հատվածներից և բիզնես-կենտրոններից մեկը:

Հյուսիսային պողոտայի սկզբնամասում 2021 թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի օրը տեղադրվել է աշխարհահռչակ հայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի (1933-2019) «Քայլող մարդը» քանդակը

Մի քանի րոպե է պահանջվում պողոտայով Հանրապետության հրապարակից Ազատության հրապարակ հասնելու համար։ Բրենդային խանութների սիրահարները կարող են գտնել այստեղ այն ամենը, ինչ փնտրում են՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, օծանելիք: Հյուսիսային պողոտայում նաև բջջային հեռահաղորդակցության օպերատորներն ունեն խանութ-կենտրոններ։ 

Հյուսիսային պողոտայի գործնական կյանքի եռուզեռը իր տեղը զիջում է երեկոյան ժամանցին․ սրճարաններն ու ռեստորանները լցվում են այցելուներով, մարդիկ զբոսնում  են լայն փողոցով, նստում  նստարաններին՝ հետևելով ծավալվող անցուդարձին։ Ամառային տաք երեկոներին այստեղ կհանդիպեք փողոցային երաժիշտների, մնջախաղացների, նկարիչների և այլ ստեղծագործ մարդկանց:

Մեկնելու վայրը՝ Հյուսիսային պողոտա՝ Թումանյան փողոցից
Ժամանման վայրը՝ Հյուսիսային պողոտա՝ Հանրապետության հրապարակի մոտ
Գործունեության ժամանակահատվածը՝ Ամբողջ տարին