ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ
1933-1935
Գտնվում է Վարդանանց փողոցում։
«Դինամո» մարզադաշտը կառուցվել է 1933-1935
թթ.՝ ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի նախագծով, ապա ընդլայնվել՝ 1953 թ., ճարտարապետ
Կորյուն Հակոբյանի նախագծով։ Ընդլայնման աշխատանքներին մասնակցել է նաև ճարտարապետ
Գ. Ճգնավորյանը։
Ճարտարագիտական մասը մշակել է Վարոս Փինաջյանը։
Տրիբունաների ծածկի (1996-2000) հեղինակն է
ճարտարագետ-շինարար Գրիգոր Ազիզյանը։
Մարզադաշտն ունի 14 403 նստատեղ։ Խաղադաշտի
չափերն են՝ 105 × 68 մ։
Առաջին ֆուտբոլային հանդիպումը մարզադաշտում
կայացել է 1935 թ. հունիսին, երբ հանդիպել են Երևանի «Սպարտակ» և Մոսկվայի Կարմիր բանակի
կենտրոնական տան ֆուտբոլային թիմերը։
Մարզադաշտին կից գործել է մեծ ջրավազան, որն
այժմ գոյություն չունի։
Հիմնադրման օրվանից խաղադաշտը հայտնի էր «Դինամո»
անվամբ։ 1999 թ. այն վերանվանվել է «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ»։