ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
XIX դ. վերջ – XX դ. սկիզբ
Պետ. ցուցիչ՝ 1.6.200.1
Տունը
գտնվում է Տիգրան Մեծի պողոտայում։
Եռահարկ
է, ունի գրեթե ուղղանկյուն հատակագիծ՝ սենյակների երկշարք դասավորությամբ։ Շենքը ձգված
է հյուսիս-հարավ առանցքով, իսկ հյուսիս-արևելյան հատվածում ունի կարճ ելուստ։ Արևմտյան՝
գլխավոր ճակատի հորինվածքային լուծման մեջ ընդգծված են մուտքերը. ձախ կողմում տեղակայված
է շքամուտքի դուռը, իսկ աջ կողմում՝ երթանցը։ Բոլոր բացվածքներն ուղղանկյուն են։ Ներքևի
հարկի բացվածքների առանցքներն ընդգծված են մոդուլյոններով։ Վերին հարկի պատուհանները
ձևավորված են կոպտատաշ քարերով, իսկ ձգագոտին դրանք բաժանում է լուսամուտատակի որմնախորշերից։
Նույն մոտիվը կրկնվում է նաև երրորդ հարկում, սակայն այստեղ ձգագոտին վերածվում է լուսամուտագոտու։
Ճակատի հորիզոնական բաժանումը ձևավորվում է երկրորդ և երրորդ հարկերի ժապավենաձև կոպտատաշ
քարերով, ընդգծված են միջհարկային ծոփորը և ատամիկների շարքով ձևավորված քիվը։
Կառուցվածքային
համակարգը կազմված է տուֆից միդիս շարվածքով կրող պատերից։ Փողոցի կողմի ճակատում կիրառված
է սրբատաշ տուֆ։ Ծածկերը տափակ են՝ փայտյա կառուցվածքով։ Տանիքը թեք է, թիթեղապատ։