ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՐԱԶԴԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ


1971


Ճարտարապետներ` Կորյուն Հակոբյան, Գուրգեն Մուշեղյան
Կոնստրուկտոր` Էդուարդ Թոսունյան

Գտնվում է Հրազդանի կիրճում:

Կառուցվել է 1968-1970 թթ.։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Երքիմշին» տրեստը։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1971 թ. մայիսի 19-ին՝ Երևանի «Արարատ» և Ալմա-Աթայի «Կայրաթ» թիմերի միջև կայացած հանդիպումով։

ԽՍՀՄ խոշորագույն մարզադաշտերից է և Խորհրդային միության առաջին երկհարկանի մարզադաշտը։ Ընդհանուր չափերն են՝ 260 × 180 մ, խաղադաշտի չափերը՝ 114 × 69 մ։ Կառույցում օգտագործվել են երկաթբետոնե կոնստրուկցիաներ։

1979 թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

Հայկական սպորտի, հատկապես ֆուտբոլի նվաճումների կենդանի վկան է, որտեղ անցկացվել են ոչ միայն ֆուտբոլային հանդիպումներ, այլև մեծ մշակութային միջոցառումներ, համերգներ և տոնակատարություններ։

Անկախացումից հետո մարզադաշտում առաջին խոշոր վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2008 թ.՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին ընդառաջ։

«Հրազդան» մարզադաշտը խորհրդահայ ճարտարապետության արժեքավոր և եզակի մարզական կառույցներից է, որն աչքի է ընկնում ծավալատարածական արտահայտչականությամբ։


Հրազդանի կիրճ 4/1