ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՔԱՆԱՔԵՌԻ


XIX դ. վերջ – XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1.12.7

Գտնվում է Զաքարիա Սարկավագի փողոց, 117-123 հասցեում:

Կառուցվել է իբրև Կուբանի կազակական բանակի 1-ին Պոլտավյան գնդի կայանատեղի:

Գունդը ստեղծվել է 1871 թ. ռուսաց Ալեքսանդր երկրորդ կայսեր 1870 թ. օգոստոսի 1-ի բարձրագույն հրամանով: Գնդի տոն է համարվել ամեն տարվա օգոստոսի 30-ը, քանի որ 1882 թ. հիմնված գնդի երթային (շարժական) եկեղեցին կրում էր Ռուսիայի պատմության նշանավոր դեմքերից մեկի՝ Ալեքսանդր Նևսկու (1220-1263) անունը: Իսկ 1724 թ. այդ օրը Պետրոս առաջին կայսեր հրամանով Ալեքսանդր Նևսկու մասունքները Վլադիմիրից տեղափոխվել են Սանկտ-Պետերբուրգ:

Առաջին աշխարհամարտի տարիներին գունդը կռվել է Կովկասյան ռազմաճակատում, իսկ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1917 թ. նոյեմբերի 20-ին վերադարձել է Կուբան:

Զորակայանի շենքերը կառուցվեցին XIX-XX դդ. սահմանագլխին Քանաքեռ գյուղի հյուսիս-արևելյան մասում՝ այգիների տարածքում, սև տուֆ քարից: Զինծառայողների համար 1913-1916 թթ., նարնջագույն, սրբատաշ տուֆից կառուցվեց Պոլտավյան 1-ին գնդի Սբ Աստվածածին ռուս ուղղափառ եկեղեցին (Церковь Покрова Пресвятой Богородицы):

Շինարարական աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցան քանաքեռցիները:

Խորհրդային ժամանակաշրջանում զորակայանը շարունակում էր մնալ ռուսական: Երրորդ հանրապետության տարիներին այստեղ տեղակայվել է ՀՀ Պաշտպանության նախարարության հայկական զորագունդը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Զաքարիա Քանաքեռցու փող. 117-123