ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ԿԱՅԱՐԱՆ
1981
Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
Քանդակագործ՝ Ռուզան Քյուրքչյան
Կոնստրուկտոր՝ Հ. Մանուչարյան
Գտնվում
է Աբովյան և Իսահակյան փողոցների հատման հատվածում:
Շահագործման
է հանձնվել 1981 թ. մարտի 7-ին՝ Երևանի մետրոպոլիտենի շինարարության առաջին փուլում,
Բարեկամություն-Սասունցի Դավիթ գծի բացման ժամանակ:
Ներքին
հարդարանքը կատարված է բաց մոխրագույն մարմարով: Հատակը սալապատված է բազալտով: Ներսում
քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի հեղինակած «Երիտասարդություն» բարձրաքանդակն է: Արտաքին
պատերը հարդարված են տրավերտինե սալերով:
Կոնստրուկցիաները
երկաթբետոնից են: Օգտագործվել է ապակի:
Խորհրդային
մոդեռնիզմի ճարտարապետության լավագույն օրինակներից է:
Իսահակյան և Աբովյան փողոցների հատման հատվածում