ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՋՐԱՆՑՈՒՅՑ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ


1950


Պետ. ցուցիչ` 1.6.156

Ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան

Կոնստրուկտոր՝ Գ. Եղյան


Կառուցված է Հաղթանակ կամրջից ոչ հեռու՝ Հրազդան մարզադաշտից ներքև՝ ձորում: Հնգաթռիչք է: Ջրատարի ողջ երկարությամբ ձգվում է քանդակազարդ քիվը:

Պատերի հարթությունների վրա՝ թռիչքների միջև, կան կլոր, տրամատված բացվածքներ՝ պատուհաններ։ Շինությունն օրգանապես հյուսվում է Հրազդանի կիրճը շրջապատող տարածության հետ և օգտագործվում է նաև որպես հետիոտնային կամուրջ։

Ջրանցույցը երեսապատված է կոպտատաշ մոխրագույն բազալտով։ Շրջանաձև կամարներն ունեն սրբատաշ բազալտից նուրբ տրամատներ։ Չափերն են՝ 100 × 5 մ։

Խորհրդահայ ճարտարագիտական կառույցներից է՝ կատարված բարձր մակարդակի ճարտարապետական-գեղարվեստական լուծումներով։


Հրազդան գետի վրա