ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇԵՆՔ


1980


Ճարտարապետներ՝ Լևոն Ղալումյան, Ռուզան Ալավերդյան

Շենքի հատակագծային կառուցվածքը քառակուսի սրահի շուրջ դասավորված համանման չորս ծավալներ են (12 × 12 մ), որոնցից յուրաքանչյուրում տեղավորված է մեկ ընթերցասրահ։ Պատերը հարդարված են հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին վերաբերող թեմատիկ որմնանկարներով (հեղինակ՝ Ռուբեն Ղևոնդյան)։ Կան երաժշտության, հեքիաթի և միջոցառումների սրահներ, որոնք հարդարված են քանդակազարդ փայտե բեկորներով։
Սրբատաշ ճակատներին առանձնանում են կլոր պատուհանները, որոնք զուգակցվում են ներքևի հարկերի որոշակի հորինվածքով խմբավորված ուղղանկյուն պատուհանների հետ։

Տերյան փողոցին ուղղված ճակատին առանձնանում է գլխավոր մուտքի հարթաքանդակ փայտե դուռը (1982, քանդակագործ՝ Վլադիմիր Պետրոսյան)։

Շենքի եզրապատված հարթ տանիքն օգտագործվում է որպես բացօթյա ժամանցի վայր։

Կառուցված է բաց օքրայագույն ֆելզիտից։ Ներքին մակերեսների հարդարման մեջ օգտագործվել է մարմար։

Շենքի ճարտարապետներ Լևոն Ղալումյանն ու Ռուզան Ալավերդյանը 1981 թ. արժանացել են ՀԼԿԵՄ մրցանակի։


Տերյան փողոց 42/1