ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԱԲԱՍ ՄԻՐԶԱՅԻ ՄԶԿԻԹ (ՍԱՐԴԱՐԻ ՄԶԿԻԹ)


XIX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ` 1.6.149

Շինության ավերակները գտնվել են Երևանի նախկին բերդում` Արգիշտի փողոցին հարող տարածքում` բնակելի խիտ կառուցապատման մեջ: Կառուցվել է Երևանի վերջին պարսից սարդար Հուսեին Ղուլի խանի օրոք և կոչվել է Աբաս Միրզայի անունով: Շենքի ճակատներն ու գմբեթը երեսապատված են եղել կապույտ և կանաչ հախճասալիկներով: Ռուսական զորքերի՝ բերդը գրավելուց (հոկտեմբեր, 1827 թ.) հետո վերածվել է զինանոցի:

Քաղաքի տեխնիկ Բորիս Մեհրաբյանի 1906-1911 թթ. կազմած Երևանի հատակագծի վրա նշված է որպես «Ամրոցի մզկիթ» (Սարդարի պալատի աե կողմում):

Պարսկական պաշտամունքային ճարտարապետության հուշարձան է:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Արգիշտի փողոցին հարող տարածքում