ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ


1950


Պետ. ցուցիչ՝ 1.6.158
Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան

Սառցակոմբինատը գտնվում է Արշակունյաց պողոտայում։

Շենքը ներքին բակի շուրջ համախմբված, չորս առանձին, տաք անցումներով իրար հետ հաղորդակցվող ծավալներից կազմված համալիր է։ Գլխավոր մասնաշենքը խուլ, ամփոփ ծավալ է՝ գլխավոր ճակատով ուղղված դեպի Արշակունյաց պողոտա։

Ճակատային հարթությունը հարդարված է հինգ կամարակապ, խոյակազարդ որմնասյուներով և կամարաշարում քանդակված վարդյակներով։ Կամարաշարից վեր տեղադրված են կիսաշրջանաձև, քանդակազարդ վերնամասով նեղ պատուհաններ։ Հարդարանքն ամբողջացնում է նուրբ զարդանախշ քիվը՝ ճակատին տալով արտահայտչականություն։

Հատակագծային լուծումները թելադրված են կառույցի տեխնոլոգիական նշանակությամբ։ Շենքը կառուցված է վարդագույն սրբատաշ տուֆից՝ միդիս շարվածքով։ Օգտագործված են նաև երկաթբետոնե կոնստրուկցիաներ։ Որմնախարիսխը գորշ կոպտատաշ բազալտից է։

Սառցակոմբինատի շենքը խորհրդային Երևանի արդյունաբերական հետաքրքիր կառույցներից է։ Այն աչքի է ընկնում ճարտարապետական լուծումների բարձր գեղարվեստական մակարդակով և պատերի տեկտոնիկ արտահայտչական ձևերով։


Արշակունյաց պող. 9