ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՎԼԱԴԻՄԻՐ ԲՐԱԺՆԻԿՈՎԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ
XX դ. սկիզբ
Պետ. ցուցիչ՝ 1.6.20
Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան
Գտնվում
է Աբովյան և Հերացի փողոցների խաչմերուկում: Պատկանել է Երևանի արական դասական գիմնազիայի
տնօրեն, Հռիփսիմյան իգական գիմնազիայի մանկավարժական խորհրդի նախագահ, պատվավոր հաշտարար դատավոր Վլադիմիր Օսիպի
Բրաժնիկովին:
1895
թ. Բրաժնիկովն Աբովյան (նախկինում՝ Աստաֆյան) փողոցի վերջում գնել է հողամաս, որտեղ
XX դարասկզբին կառուցել է մի հարկանի տուն (նախագծի հեղինակ՝ Վասիլի Միրզոյան): Տունն
ազգայնացվել է 1922 թ.: Հետագայում տունը հատկացվել է քաղաքային առաջին հիվանդանոցին,
որի համար 1920-ական թթ. կառուցվել է շենքի երկրորդ հարկը: 1925 թ. այստեղ բացվել է
պետական համալսարանի երկրաբանության թանգարանը: Բրաժնիկովի տանն են տեղավորված եղել
ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և երկրաբանության ինստիտուտները (1950-1970-ական թթ.): Կառուցված
է երևանյան սև տուֆից: