ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ


1928


Պետ. ցուցիչ՝ 1.6.79

Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան


Նախկինում՝ ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ-ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Գտնվում է Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում։

Ինստիտուտի գլխավոր՝ եռահարկ մասնաշենքի կառուցման տեղը որոշվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի՝ 1924 թ. մշակած Երևանի առաջին գլխավոր հատակագծով։ Նախագծումն ու շինարարական առաջին աշխատանքները սկսվել են 1928 թ., ապա Գետառի ուղղությամբ Թամանյանը կառուցել է հիմնականի հետ համահունչ երկրորդ մասնաշենքը։ Հետագայում ինստիտուտի տարածքում կառուցվել են օժանդակ շենքեր։ Նոր՝ բարձրահարկ մասնաշենքը կառուցվել է 1970 թ.։ 1995 թվականից շենքը տրամադրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին։


Նալբանդյան փող. 128