ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ՀՐԱՊԱՐԱԿ


1940-1965



Հրապարակը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայում։ Նախկինում անվանվել է Կայարանամերձ հրապարակ։ Շինարարությունը սկսվել է 1930-ական թթ։ Ուղղանկյուն հատակագծով հրապարակ է։

Հրապարակի և Արցախի պողոտայի անկյունում 1940 թկառուցված «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի շենքը հրապարակի առաջին խոշոր կառույցն էր (ճարտարապետ՝ Աննա Տեր-Ավետիքյան, ներկայում՝ քանդված)։

Հրապարակի համակառույցում ուրույն տեղ ունեն երկաթգծի կայարանի վեհաշուք շենքը (1956, ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան) և հրապարակի կենտրոնում տեղադրված Սասունցի Դավթի արձանը (1959, քանդակագործ՝ Երվանդ Քոչար, ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան)։ Վերջինս համալիրին հաղորդում է յուրահատուկ գեղարվեստական հմայք և երևանցիների սիրված արձաններից է։

Հրապարակն ամբողջացնում են երկաթուղայինների ակումբի շենքը (1965, ճարտարապետներ՝ Սարգիս Գուրզադյան, Մակաբե Մանուելյան) և Արթիկի տուֆից կառուցված բնակելի շենքերը։


Սասունցի Դավթի հր.