ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿ


1997


Ուրուգվայի հրապարակը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Պարոնյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին։ Հրապարակը բացվել է 1997 թվականին՝ ի պատիվ Ուրուգվայի, որը 1965 թվականին առաջին պետությունն էր, որ պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։

Փոքրածավալ հրապարակը կենտրոնում ունի շրջանաձև ծաղկանոց, որի մեջ տեղադրված է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանի «Կրակի պար» («Լիլիթ») քանդակը։


Ուրուգվայի Հրապարակ