ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԱՅԳԻ


2012


Գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում՝ Ֆրիտյոֆ Նանսենի փողոցում։

Այգու բուն տարածքը Գայի պողոտայից բաժանվում է Սուրեն Նազարյանի անվան պուրակով, որտեղ բարձր պատվանդանին տեղադրված է Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձանը (1977, քանդակագործ՝ Սուրեն Նազարյան, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան):

Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ազգերի լիգայում փախստականների հարցով գլխավոր լիազոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ 2012 թ. Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հիմնարկեքով (ճարտարապետ՝ Ալբերտ Սոխիկյան) սկսվել են հուշահամալիրի շինարարական աշխատանքները: Այնուհետև հարևանությամբ կառուցվել են Սուրբ Աստվածածին փոքր եկեղեցին, երիցատունը (ճարտարապետներ՝ Ալբերտ և Արտաշես Սոխիկյաններ, շինարար՝ Յուրի Ավագյան): Շինարարությունը ֆինանսավորել են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները: Թանգարանի բացումը և եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2014 թ. հոկտեմբերի 12-ին:

Հուշահամալիրի տարածքում տեղադրված են շուրջ երեսուն քանդակներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, անվանի հայորդիներին և հայ ժողովրդի բարեկամներին։ 


Ֆրիտյոֆ Նանսենի փող.