ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ


1935


Ճարտարապետներ՝ Գեորգի Մուրզա, Հրայր Իսաբեկյան
Պարսպի ճարտարապետ` Կարեն Զորյան

Բուսաբանական այգին գտնվում է Աճառյան փողոցում։ Այն Երևանի այգեպուրակային խոշոր համալիրներից է և զբաղեցնում է 80 հա տարածք՝ Քանաքեռի և Նորքի բարձունքների միջև։ Այգին հիմնադրվել է 1935 թվականին, վերակառուցվել 1945–1950 թվականներին՝ ճարտարապետ Հրայր Իսաբեկյանի նախագծով։

Այգու գլխավոր մուտքը Քանաքեռի կողմից է և լայն ծառուղով կապվում է Մյասնիկյան պողոտայի կողմից գտնվող մուտքի հետ։

Այգու կենտրոնական մասում գտնվում է փոքր վարդանոց։ Գլխավոր առանցքների հատման կետից հարավ կառուցվել են երկու վարչական շենքեր։ Այգու ծառուղիները նախագծվել են՝ հաշվի առնելով բույսերի լավ տեսանելիության անհրաժեշտությունը։

Այգու տարածքում ներկայացված են Հայաստանի վայրի, դեղատու, պտղատու և բազմաթիվ այլ ծառատեսակներ, մշակովի բույսերի վայրի ցեղակիցների շուրջ 200 տեսակ, հազվագյուտ և անհետացող մոտ 70 բուսատեսակ, ինչպես նաև արևադարձային և մերձարևադարձային բույսեր։

2008 թվականից այգում գործում է հնէաբուսաբանական թանգարանը, որտեղ ներկայացված է Հայաստանում բրածո բույսերի կենսաբազմազանությունը՝ ներառյալ թխկիների, կաղնիների և բարդիների նմուշները, ինչպես նաև սոսու ժամանակակից տերևների ձևերի և չափերի մեծ բազմազանությունը։


Աճառյան փող.1
+37410 614 847