ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

«Նոր Արաբկիր» (Մալականի) Զբոսայգի


Երևանի ամենահայտնի այգիներից «Նոր Արաբկիր»-ը կամ ժողովրդական լեզվով ասած «Մալականի» այգին, գտնվում է Արաբկիր վարչական շրջանում: Շատ տարիներ առաջ այստեղ հին արաբկիրցիների գերեզմանատունն է եղել:  

Այգին զբաղեցնում է Փափազյան փողոցին հարակից տարածքը և ձգվում մինչև Հրազդանի կիրճը։ Նոր Արաբկիր այգին նախագծվել է 1984 թ․-ին։ 

Այստեղ է գտնվում «Վերածնված Արաբկիր» 20 մ բարձրությամբ հուշարձանը։ Ջրավազանից և հողից դուրս խոյացող երկու թեք, իրար ձգտող ծավալները  Արևելյան և Արևմտյան Հայաստանի միավորման վճռականությունն են արտահայտում: 

Հուշարձանից ձախ՝ 30 մ հեռավորության վրա, տեղադրված են երկու արագիլների արձաններ։


Փափազյան փող.