ԲԱՐԵՐ, ՓԱԲԵՐ, ԱԿՈՒՄԲՆԵՐ

Card image cap

Station Pub


«Station» փաբը գտնվում է Երևանի կենտրոնում, փաբերի գլխավոր փողոցում՝ Փարպեցի 24 հասցեում։ Այն հիմնադրվել է 2003թ․-ին։ 

Փաբը հայտնի է հատկապես ռոք երաժշտության երկրպագուների շրջանում։ Ռոքից բացի այստեղ կարելի է վայելել նաև բարձրակարգ բլյուզ, ջազ, փոփ երաժշտություն։ 

Փաբն առաջարկում է գարեջրի և թունդ խմիչքների մեծ տեսականի, դասական և թրենդային նոր կոկտեյլներ և իհարկե՝  ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ԿՈԿՏԵՅԼ-ը, որը կպատրաստի «Station»-ի բարմենը՝  Ձեր համային նախասիրությունների մասին մի քանի հարց ուղղելուց հետո։

«Station»-ը հայտնի է նաև իր հարուստ և համեղ խոհանոցով, որն առաջարկում է բուրգերների և սենդվիչների տեսականի,  կծու թևիկներ, տաք և սառը խորտիկներ, խոզի համեղ կողիկներ և իհարկե  «ԼՈՇ-ՏԱՔ»-ի հեղինակային տեսականին, որը կարելի է համտեսել ՄԻԱՅՆ «Station»-ում։

Անգլիական ոճի փաբերին բնորոշ, ընգծված փայտե ինտերիերն ու երաժշտական ոճի դիզայնի ինքնատիպ էլեմենտները  ջերմ ու անմիջական միջավայր են ապահովում ընկերների ու մտերիմների հետ լիցքաթափվելու ու հաճելի մարդկանց շրջապատում հանգստանալու համար։ 

Փաբի նստատեղերի քանակը մոտ 60 է:


«Station»-ը բաց է ամեն օր, ժամը 18։00-ից մինչև ուշ գիշեր․․


Փարպեցի փող․ 24
+37495 111 139