ԲԱՐԵՐ, ՓԱԲԵՐ, ԱԿՈՒՄԲՆԵՐ

Card image cap

Phoenīx Bar


«Phoenīx» գաստրոնոմիկ կոկտեյլ-բարի ստեղծման պատմությունը սկսվել է 1887 թվականին՝ լեգենդար Արարատ Կոնյակի Գործարանի հիմնումից, հասել մեր օրեր ու տեղակայվել Աբովյան 10 հասցեում:

«Bar Phoenīx»-ում այցելուները կարող են համտեսել կոնյակի հիմքով պատրաստված 12 բացառիկ կոկտեյլ:

Կոկտեյլների պատրաստման ժամանակ հաշվի են առնվում ուտեստների հետ նրանց համահունչ լինելը:

«Bar Phoenīx»-ում համային և հոտային հաճույքներից զատ նաև հյուրերը  հնարավորություն ունեն բարի ներսում գտնվող «Ararat Brandy» խանութ սրահից գնել Լեգենդար խմիչքի ցանկացած շիշ և մինչ գնելը կատարել համտես հենց խանութի ներսում գտնվող բարի մոտ:

Այս բացառիկ վայրը լի է իրական լեգենդներով, այստեղի այցելուները կզգան կրակից հառնող Ֆենիքսի շունչը և հարյուրամյակից ավել պատրաստվող հայկական խմիչքի նոր վերածնունդը:


10 Աբովյան փ.
+37499 701887

ԱՅԼ ՏԵՂԵՐ