ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
COVID-19
Կորոնավիրուսային հիվանդություն
Նոր Սահմանափակումներ
10.01.2022
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականի հունվարի 22-ից հյուրանոց, հանրային սննդի օբյեկտ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգ, կինո և և այլ մշակութային գործունեություն իրականացնող օբյեկտ մուտք գործելիս հաճախորդները պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։
Այս պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։
21.09.2021
ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. սեպտեմբերի 6-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն.
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է.
- կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ
- կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով).
- մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ
- մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ
- Բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։
Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։
Պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով, պաշտպանված QR կոդով, որի միջոցով հնարավոր է ստուգել պատվաստման սերտիֆիկատի համար ներկայացվող բոլոր պահանջները:
Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:
Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:
Բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չներկայացնելու և նմուշառումից կամ հետազոտությունից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։
ՊՇՌ հետազոտության հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։
Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունը/պատվաստումն իրականացրած բժշկական հաստատության կոնտակտային տվյալները և կազմակերպության անվանումը պարունակող ձևաթղթով՝ նշելով.
- հետազոտված/պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ սոցիալական ապահովության քարտի համարը, կամ պետական առողջապահական ապահովագրության անհատական համարը, կամ սերտիֆիկատի միասնական նույնականացման համարը,
- Եվրոպական միության անդամ պետություններից ներկայացվող սերտիֆիկատի դեպքում, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին և երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը:
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև ճանապարհորդելուց առաջ COVID-19 թեստավորվելու համար գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիր:
Պատվաստվել ցանկացող բոլոր քաղաքացիները կարող են մոտենալ իրենց նախընտրած պոլիկլինիկա, տեղում բուժզննում անցնել և, եթե չլինեն հակացուցումներ, պատվաստվել:
Լրացուցիչ տեղեկություն՝
Տեղեկատվություն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերաբերյալ
COVID-19 թեստավորում իրականացնող լաբորատորիաներ
COVID-19 ճամփորդական սահմանափակումներ
COVID-19-ի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին պաշտոնապես հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին։ Նոր կորոնավիրուսը հայտնի է COVID-19 անվամբ։ Այն պատկանում է կորոնավիրուսների մեծ ընտանիքին և այդպես է կոչվում թագ հիշեցնող ատամնավոր կառուցվածքի պատճառով։ Նոր վարակը ծանրության տարբեր աստիճանի շնչական հիվանդություններ է առաջացնում։ Վարակի հարուցիչները բազմանում են կոկորդում։ Երբ վարակված մարդը խոսում կամ հազում է, տարածում է մանրադիտակային կաթիլներ՝ մինչև 1,5 մետր հեռավորությամբ։ Այդ գոտում գտնվելու դեպքում վարակը հիմնականում փոխանցվում է։ Վարակումից մինչև ախտանշանների դրսևորումն ընկած ժամանակահատվածը (ինկուբացիոն շրջան) 2-14 օր է տևում։
Հիվանդության տարածումը կանխելու համար ամբողջ աշխարհում իրականացվել և մինչ օրս իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։