ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Ազդեցություն և հակազդեցություն


Քանդակագործ՝ Ա. Վարդանյան

Տարեթիվ՝ 2023 թ., 1 մարտ


«Ազդեցություն և հակազդեցություն» կոչվող հուշարձանը տեղադրված է Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում։ Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից քանդակագործ Ալբերտ Վարդանյանը, ով հաղթող էր ճանաչվել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված բաց մրցույթում։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կառավարության միջոցներով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից և ավագանու որոշմամբ: 

2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։

Մի քանի օր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Տասնյակ մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։


Մանկական Զբոսայգի, Գր. Լուսավորիչ փողոց