ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ


1933-1935


Պետ. ցուցիչ՝ 1.6.147
Ճարտարապետներ՝ Հովհաննես Մարգարյան, Կորյուն Հակոբյան

Գտնվում է Վարդանանց փողոցում։

«Դինամո» մարզադաշտը կառուցվել է 1933-1935 թթ.՝ ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի նախագծով, ապա ընդլայնվել՝ 1953 թ., ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծով։ Ընդլայնման աշխատանքներին մասնակցել է նաև ճարտարապետ Գ. Ճգնավորյանը։

Ճարտարագիտական մասը մշակել է Վարոս Փինաջյանը։

Տրիբունաների ծածկի (1996-2000) հեղինակն է ճարտարագետ-շինարար Գրիգոր Ազիզյանը։

Մարզադաշտն ունի 14 403 նստատեղ։ Խաղադաշտի չափերն են՝ 105 × 68 մ։

Առաջին ֆուտբոլային հանդիպումը մարզադաշտում կայացել է 1935 թ. հունիսին, երբ հանդիպել են Երևանի «Սպարտակ» և Մոսկվայի Կարմիր բանակի կենտրոնական տան ֆուտբոլային թիմերը։

Մարզադաշտին կից գործել է մեծ ջրավազան, որն այժմ գոյություն չունի։

Հիմնադրման օրվանից խաղադաշտը հայտնի էր «Դինամո» անվամբ։ 1999 թ. այն վերանվանվել է «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ»։


Վարդանանց փող. 65
+37410 555 351