ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԱՆԱՏՈՄԻԿՈՒՄ
1927
Պետ. ցուցիչ՝ 1.6.89.1
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան
Գտնվում
է Կորյունի և Հերացի փողոցների խաչմերուկում։ Երկհարկանի շենք է, որի հարթությունները
մշակված են դասական ճարտարապետության սկզբունքներով և տարրերով (դորիական սյուներ և
այլն)։ Այստեղ անցկացվում են ուսումնական և գիտահետազոտական աշխատանքներ։ Այդ նպատակով
շենքն ունի լսարաններ, դահլիճ, կաբինետներ և լաբորատորիաներ։
1946
թ. Երևանի ջրհեղեղի ժամանակ Հերացու փողոցի այս հատվածը զգալիորեն վնասվել է և նույն
տարում վերակառուցվել։
Կորյունի և Հերացի փողոցների անկյունում