ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻ
1927, 1952
Պետ. ցուցիչ՝ 1.11.6
Քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան
Վերականգնող քանդակագործ՝ Աշոտ Բաղդասարյան
20-րդ
դարի հայ անվանի բանաստեղծուհի, հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիր, հասարական-հեղափոխական
գործիչ, հայ իրականության մեջ կանանց իրավունքների պաշտպան Շուշանիկ Կուրղինյանի (Փոպոլճյան,
1876-1927) մահարձանը և գերեզմանը գտնվում են Կոմիտասի անվան զբոսայգու գլխավոր մուտքից
ձախ` պանթեոնի տարածքից դուրս, Մլեր անվամբ նախկին հասարակական գերեզմանոցի տարածքում:
Երբ
1930 թ. Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ Մլերի գերեզմանոցը փակվել
և տեղում հիմնադրվել է զբոսայգի, իսկ հետո նաև՝ հայ մշակույթի գործիչների պանթեոն,
Կուրղինյանի գերեզմանը չի տեղափոխվել և մնացել է նախնական տեղում:
Գերեզմանին
կանգնեցված մահարձանը բանաստեղծուհու հանրային ճանաչման և հիշատակի խորհրդանիշն է: Այն բազալտե հիմքի վրա բարձրացող, փայլեցված գրանիտե
բարձր, երկաստիճան պատվանդանի և վերջինիս վրա տեղադրված բրոնզաձույլ կիսանդրու միասնական
հորինվածք է: Պատվանդանի վերին աստիճանն անհամեմատ մեծ է ստորին աստիճանից: Դիմային
նիստին մակագրված է՝ ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ:
Բրոնզաձույլ կիսանդրին ունի Կուրղինյանի հետ դիմանկարային նմանություն, կատարված է
ազատ ու արտահայտիչ ոճով:
2023
թ. կիսանդրին վերականգնել է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի որդին՝ քանդակագործ Աշոտ
Բաղդասարյանը: