ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձան
Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձաը արաբական երկրների հայ համայնքների և համայն հայության երախտագիտության արտահայտությունն է Սիրիայի և Մերձավոր Արևելքի արաբական աշխարհին, որն օգնություն է ցուցաբերել Մեծ եղեռնից փրկվածներին: Այն գտնվում է ՝ Երևանյան լճի ափին:
Մեկ ամբողջություն կազմող հուշարձանը բաղկացած է առանձին-առանձին երեք մասից` արծիվ, բուրգ և Սիրիայի տարածքի պատկերը։ Արծիվը խորհրդանշում է հայ ժողովրդի ուժը, կամքն ու ոգու հզորությունը և հսկում նրա անցյալ, ներկա ու ապագա պատմությունը։ Մյուս վեր ձգված ծավալը խորհրդանշում է Հայոց եղեռնից հետո հայ ժողովրդի վերածնունդը, երրորդ՝ Սիրիայի քարտեզի տեսք ունեցող ծավալը խորհրդանշում է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը:
Քանդակագործ` Սմբատ և Ռաֆիկ Մկրտչյաններ
Ճարտարապետ` Լևոն Մկրտչյան