ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

«Կժով աղջիկը» քանդակ


«Կժով աղջիկը» բարձրաքանդակը տեղադրվել է 1939 թվականին Աբովյան պուրակից Քանաքեռ տանող ճանապարհի սկզբնամասում։ Ըստ նշանակության աղբյուր-հուշարձան է. աղջկա թևի տակ դրված կժից ջուր էր հոսելու. «...Պետք է պատկերացնել, թե ինչպիսի հաճույք կարող է պատճառել ծարաված անցորդին խմելու այդ կենսախինդ աղջկա գրկած կժից հոսող աղբյուրի սառնորակ, զուլալ ջուրը»։ Երկար տարիներ հուշարձանը մատնված է անուշադրության և վերականգնման կարիք ունի, աղբյուրը չի գործում։       


Քանդակագործ՝ Այծեմնիկ Ուրարտու