ԺԱՄԱՆՑ

Նավապետ Քիդի գանձերի կղզին հսկայական զվարճանքի կենտրոն է, որտեղ կարող են զվարճանալ ընտանիքի բոլոր անդամները: Տարածքը հագեցած է բազմազան ատրակցիոններով և խաղային ավտոմատներով, որոնք համապատասխանում են տարբեր նախասիրությունների և տարիքային խմբերի պահանջներին:
Այստեղ կարելի է խճճվել լաբիրինթում, որը իր մեծությամբ մի ամբողջ քաղաք է հիշեցնոմ իր բազմամակարդակ խաղային հրապարակներով, տարբեր մեծության և բարդության 14 սղարաններով:
Ատրակցիոնների և խաղային ավտոմատների հարևանությամբ գտնվում է միջոցառումների սրահը, որտեղ հյուրերը կարող են նշել տարբեր առիթներ իրենց սիրելների և ընկերների հետ: Սա հիանալի վայր է ամենավառ և անմոռանալի ծննդյան տարեդարձեր անցկացնելու համար:
Նավապետ Քիդը ողջունում է իր հաճախորդներին և ապահովում է բարձր տամադրություն և անվտանգ միջավայր յուրաքանչյուրի համար: