ԺԱՄԱՆՑ
«Soviet Club»-ը բացառիկ վայր է, որտեղ այցելուները մի ակնթարթում հայտնվում են սովետական մարդու կենցաղը բնութագրող միջավայրում։
Այս ակումբը իր ֆորմատով տարբերվում է Ձեզ ծանոթ թանգարաններից, քանի որ այստեղ այցելուն հնարավորություն ունի անմիջական շփման՝ ներկայացված բոլոր էքսպոնատների հետ։
Լենինի անվան մետաքսի գործարանին կից՝ Սեբաստիա 37 հասցեում գտնվող այս վայրում կարող եք գնել «Красная Москва» օծանելիք, խմել ինքնաեռով եփված թեյ, ճաշակել սեւ հացով շպրոտ։
Սեբաստիա փող. 37/5
+37444 019 900