ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան


Թանգարանում ի մի են բերված Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության նմուշներ և արվեստի երախտավորների ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչական գործեր, երաժշտական գործիքներ:


Գրականության և արվեստի թանգարանը գործում է արդեն մեկ դար և Հայաստանի Հանրապետության խոշորագույն մշակութային օջախներից է: Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են մոտ մեկ միլիոն թանգարանային առարկաներ: Թանգարանում գործում է «Սայաթ-Նովայից Չարենց» վերտառությամբ մշտական ցուցադրությունը: Մշտական ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվում են նաև տարբեր թեմաներով ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի գործիչների հետ:

Թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից: Այն սաղմնավորվել է իբրև Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից Երևանում ստեղծված Պետական կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժին: Ըստ էության գործել է 1922 թ.-ից՝ ղեկավարությամբ բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզի (1856-1951), որը Նոր Նախիջեւանից Երևան էր բերել և թանգարանին հանձնել Մ. Նալբանդյանի, Գ. Պատկանյանի, Ռ. Պատկանյանի, Հ. Խալիպյանի, Ս. Շահազիզի արխիվները, Նոր Նախիջեւանի հայ գաղութի պատմությանը վերաբերող վավերագրեր, հնատիպ գրքեր և այլ նյութեր: Մինչ այդ (1921 թ. հոկտեմբերին), Հովհաննես Թումանյանի միջոցով, թանգարանին էր հանձնվել Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր տետրը՝ Դավթարը:

Հետագա տարիներին Կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժինը համալրվում է հայ դասական գրողների, գրական-մշակութային գործիչների ու հաստատությունների բազմաթիվ նյութերով և 1935 թվականի մայիսի 16-ից առանձնացվում որպես ինքնուրույն գիտական հիմնարկ՝ Պետական գրական թանգարան անունով (առաջին տնօրենը՝ Խորեն Սարգսյան): Հետագա տարիներին Կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժինը համալրվում է հայ դասական գրողների, գրական-մշակութային գործիչների ու հաստատությունների բազմաթիվ նյութերով եւ 1935 թվականի մայիսի 16-ից առանձնացվում որպես ինքնուրույն գիտական հիմնարկ՝ Պետական գրական թանգարան անունով (առաջին տնօրենը՝ Խորեն Սարգսյան): Նույն թվականին թատերագետ Սարգիս Մելիքսեթյանի ջանքերով հիմնվում է նաև Երեւանի թատերական թանգարանը: Դրանից մեկ տարի առաջ Երևանի կոնսերվատորիայում երաժշտական մի շարք ֆոնդերի ընդգրկմամբ բացվել էր Ռ. Մելիքյանի անվան կաբինետը: 

1942 թ. հուլիսի 21-ից Գրական թանգարանը դուրս գալով Լուսժողկոմատի ենթակայությունից` ընդգրկվում է Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի ապա Հայաստանի Գիտությունների ակադեմիայի կազմում՝ իբրև Լեզվի ու գրականության ինստիտուտի, այնուհետև Գրականության ինստիտուտի մի ինքնուրույն բաժին: 1953 թվականի մայիսից անցնում է Մշակույթի նախարարության իրավասության տակ` իբրև Հայաստանի Պետական պատմական թանգարանի մի առանձին բաժին:

1954 թվականի հոկտեմբերին Գրական և Թատերական թանգարանների և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական կաբինետի ֆոնդերի միավորմամբ կազմավորվում է Գրականության և արվեստի թանգարանը՝ մինչև 1963-ը գործելով Գիտությունների ակադեմիայի, այնուհետև, մինչև օրս՝ Մշակույթի նախարարության իրավասության ներքո: 1967-ից կրում է Եղիշե Չարենցի անունը: Ավելի ուշ (1977 թ.) թանգարանում հանգրվանեցին նաև հայ կինոարվեստին վերաբերող ֆոնդերը:

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ



Արամի փող. 1
+37410 563 641