ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ


1949-1953 թթ.


Պետցուցիչ՝ 1.6.170

Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան

Պատվիրատու՝ ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրություն

Շինարարական կազմակերպություն՝ ՀԽՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրություն

Շենքը գտնվում է Թումանյան փողոցի վերջնամասում, բարձունքի վրա՝ Մոսկովյան փողոց, 40 հասցեում: Կողմնորոշված է դեպի Թումանյան փողոց և սահուն կերպով ավարտում է այն:

Տուն-թանգարանը բացվել է 1953 թ., ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան 30-ամյակի կապակցությամբ: Հարուստ է մեմորիալ նյութերով. նրա ֆոնդերում Թումանյանի անձնական իրերն ու փաստաթղթերն են, անձնական գրադարանը, արխիվը, որոնք արտացոլում են բանաստեղծի կյանքն ու գործունեությունը:

Լայն շքասանդուղքը տանում է դեպի տուն-թանգարանի շենք: Շենքի ճակատը համաչափ է: Առաջին հարկը խուլ է, երկրորդը լուծված է երեք հզոր, խորը կամարներով: 1966 թ. Թումանյանի տանը կցակառուցվել է թանգարանի՝ հատակագծում քառակուսի, բազալտակերտ մասնաշենքը, որը տանը միանում է աստիճանավանդակով:

Երևանյան տան ներքին հարդարանքում պահպանվել է Թումանյանի թիֆլիսյան տան սենյակների դասավորությունը և «Վերնատունը»:

Թանգարանի հատակագիծը լուծված է հաշվի առնելով ցուցանմուշների լավ տեսանելիությունը:

Շքասանդուղքի ձախակողմյան հենապատին ամրացված է Հովհ. Թումանյանի բարձրաքանդակը (1971 թ., բրոնզ, քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան, պետ. ցուցիչ՝ 1.6.170.1)

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթի - շաբաթ՝ 10։30-17:00

Կիրակի՝ 10։30-16:00

Երկուշաբթի՝ հանգստյան օր


ՄՈՒՏՔ


Մեծահասակներ - 1000 դրամ

Դպրոցականներ, ուսանողներ,  կենսաթոշակառուներ, փախստականներ - 500 դրամ

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն-2000 դրամ

Ֆրասերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, արևմտահայերեն - 3000 դրամ

Կրթական ծրագրեր - 2500  դրամ

Մուլտֆիլմեր - 100  դրամ



Մոսկովյան  փող. 40
+37410 560 021, +37410 516021