ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇԵՆՔ: ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ-ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
1928 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.79
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան
Գտնվում է Նալբանդյան և Ալեք Մանուկյան
փողոցների խաչմերուկի հյուսիսարևելյան անկյունում` Օղակաձև զբոսայգու հարևանությամբ:
Հիմնադրվել է 1928 թ. հունիսի 28-ին որպես անասնաբուժական-մանրէաբանական ինստիտուտ: Նույն թվականի օգոստոսին կատարվել է ուսանողների
առաջին ընդունելությունը, իսկ նոյեմբերի 8-ին՝ հանդիսավոր բացումը:
1930
թ. Երևանում ստեղծվել է Անդրկովկասյան անասնաբուծական ինստիտուտը:
1931
թ. հոկտեմբերի 25-ին ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի և Անդրկովկասյան
Ֆեդերացիայի Կենտրոնական գործադիր կոմիտեի համատեղ նիստի որոշմամբ երկու ինստիտուտները միավորվել
են, և
ստեղծվել է Երևանի
անասնաբուծական- անասնաբուժական ինստիտուտը: Հիմնադիրներն են պրոֆեսորներ Բ. Մասինոն (առաջին ռեկտոր), Ս. Սմիրենսկին, Ա. Քալանթարը, Ա. Թամաշևը, Բ. Միխայլովը, Մ. Համբարյանը, Ա. Մաղաքյանը:
Սկզբից ինստիտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ անասնաբուժական (1928) և անասնաբուծական (1931): Հետագայում բացվել են նորերը՝ կաթի և կաթնամթերքների ինժեներատեխնոլոգիական (1961), մասնագետների որակավորման բարձրացման (1965), հասարակական մասնագիտությունների (1969): 1971 թ. բացվել է նախապատրաստական բաժինը: 1932 թ. ինստիտուտին առընթեր հիմնվել է հեռակա ուսուցման ինստիտուտը, որը 1950 թ. վերակազմավորվել է հեռակա ուսուցման ֆակուլտետի: Ունի հարուստ գրադարան և տպարան (հիմնադրվել է 1946 թ.):
ՀՀ Կառավարության 1994 թ. հուլիսի 7-ի որոշմամբ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում կազմավորվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը ՀՀ Կառավարության 2005 թ. սեպտեմբերի 15-ի թիվ 1597 որոշմամբ վերանվանվել է Հայաստանի պետական ագրարային համալսարան, իսկ 2012 թ. հուլիսի 14-ի թիվ 872 որոշմամբ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան:
Ինստիտուտի գլխավոր, եռահարկ մասնաշենքի կառուցման տեղը որոշվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924 թ. մշակած Երևանի առաջին գլխավոր հատակագծով: Նախագծումն ու շինարարական առաջին աշխատանքներն սկսվել են 1928 թ., ապա Գետառի ուղղությամբ Թամանյանը կառուցել է հիմնականի հետ համահունչ
երկրորդ
մասնաշենքը: Հետագայում ինստիտուտի տարածքում կառուցվել
են
օժանդակ շենքեր: Նոր բարձրահարկ մասնաշենքը կառուցվել է 1970 թ.:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան